Վրաստանում կյանքի միջին տևողությունը միջինը 7 տարով ավելի քիչ է, քան Եվրամիությունում։ Այդ մասին տեղեկացնեւմ է ISET հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։
ՀԿ-ն վկայակոչելով Worldometers-ի տվյալները, նշել է` այս տարվա դրությամբ Վրաստանում կյանքի միջին տևողությունը 74 տարի է։ Դրանցից կանանց կյանքի միջին տևողությունը 79,2 տարի է, իսկ տղամարդկանցը՝ 69,7 տարի։ Ըստ այդ տվյալների՝ Վրաստանը 200 երկրների շարքում 101-րդ տեղում է։
Նշվում է, որ Եվրոպայում կյանքի տևողության ցուցանիշով առաջատարն է Իսպանիան, որտեղ մարդիկ ապրում են միջինը 84 տարի, որին հաջորդում են Իտալիան՝ 83,7 տարի և Մալթան՝ 83,6 տարի:
Ուշագրավ է նաև Վրաստանի հարևան երկրների ցուցանիշը. Թուրքիան զբաղեցնում է 70-րդ տեղը, որտեղ կյանքի միջին տևողությունը 77,8 տարի է։ Ադրբեջանը զբաղեցնում է 103-րդ տեղը՝ 74,5 տարի, Ռուսաստանը՝ 111-րդը՝ 73,3 տարի, Հայաստանը՝ 88-րդը՝ 75,8 տարի կյանքի միջին տևողությամբ։