
2019 թ․ ապրիլին, նախորդ ամիսների համեմատ, ընտանեկան զամբյուղն աճել է 3,8 լարիով: Մասնավորապես, Վիճակագրության ազգային ծառայության տեղեկատվությամբ, ապրիլին աշխատունակ տարիքի տղամարդու ընտանեկան զամբյուղը 185 լարի է կազմում, այն դեպքում, երբ մարտին այս ցուցանիշը 181,2 լարի էր:
2018 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ, ապրիլին աշխատունակ տղամարդու ընտանեկան զամբյուղը 8,1 լարիով է աճել: Մասնավորապես, 2018 թ․ ապրիլին այս ցուցանիշը 176,9 լարի էր կազմում:
Վիճակագրության համաձայն, մարտի համեմատ, ապրիլին 3,4 լարիով աճել է միջին սպառողի ընտանեկան զամբյուղը և կազմել 163,9 լարի: