
Վրաստանում ժամկետանց սննդամթերքի և կենդանիների կերի վաճառքի համար նախատեսված պատասխանատվությունը խստացվում է: Համապատասխան փոփոխությունները պատրաստել է խորհրդարանի Ագրարային հարցերով կոմիտեն և այսօր այն կներկայացվի բյուրոյին:
Փոփոխությունների համաձայն, ժամկետանց սննդամթերքի/կենդանիների կերի վաճառքի դեպքում տնտեսվարողը կտուգանվի 200 կամ 500 լարիով: Խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կհասնի մինչև 3000 լարիի:
Ինչպես նաև, փոփոխությունների համաձայն, նորածինների և երեխաների սննդի առանց լիցենզիայի արտադրման և փաթեթավորման համար բիզնեսօպերատորը կտուգանվի 2000 լարիով և կդադարեցվի նրա գործունեությունը: