Վրաստանում կերկարաձգեն բաց և փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջի որոշումը։ Վաղը խորհրդարանի բյուրոյի նիստում կքննարկվի համապատասխան փոփոխությունը։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների նախաձեռնությամբ ծրագրվում է փոփոխություններ անել Քրեական օրենսգրքում ու վարչական իրավախախտումների օրենսգրքում։
Դրանց ընդունման պարագայում խստացվելու է հանրային բաց ու փակ տարածքներում, այդ թվում հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու պահանջը կրկնակի խախտող քաղաքացիների պատիժը. տուգանքը կկազմի 50 լարի (մոտ 15$)։
Հիշեցնենք` առաջին անգամ դիմակ կրելու պահանջն անտեսելը տուգանվում է 20 լարիով։ Դիմակ կրելը Վրաստանում պարտադիր դարձավ 2020-ի նոյեմբերի 4-ին, որոշումն ուժի մեջ է մինչեւ 2021-ի մարտի 2-ը։