
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, ընթացիկ շաբաթվանից կորոնավիրուսի դեմ կպատվաստվեն կառավարության և խորհրդարանի անդամները:
Այսօր Թբիլիսիի համալսարանական կլինիկայում կորոնավիրուսի դեմ աշխատակիցների հետ միասին կպատվաստվի Վրաստանի ՆԳ նախարար Վախտանգ Գումելաուրին և Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին:
Խորհրդի որոշմամբ՝ առաջիկայում պատվաստվելու համար առանձնացվել են առաջնահերթային խմբեր, որոնք են տուրիզմի և ընդհանուր հյուրընկալության հատվածի աշխատողները, հանրային տրանսպորտի վարորդները և հսկիչները: