
Վրաստանի որոշ շրջաններում ապրիլի 11-13-ը կպահպանվի անձրևոտ եղանակ։ Այս մասին ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։
Թբիլիսիում ապրիլի 11-ին սպասվում է կարճատեև անձրեւ, իսկ ապրիլի 12-13-ին կդիտվի տաք, հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։
Քարթլիում առանձին վայրերում սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, +23 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում տեղ-տեղ սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +15, +17 աստիճան։