
«Դեղերի և դեղագործական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում, ըստ որի՝ պետությունը դեղերի համար գների առավելագույն նիշ կսահմանի, հետևաբար սահմանված գնից բարձր գնով դեղորայքի վաճառքը կարգելվի։
«Փոփոխության նպատակն է բարձրացնել որակյալ դեղերի մատչելիությունը, ապահովել արդար գներ և դեղագործական թափանցիկ շուկա։ Նախնական հաշվարկներով՝ տեղեկանքային գների սահմանումը կնվազեցնի դեղերի ինքնարժեքը միջինում 40 տոկոսով», — հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Տեղեկության համաձայն՝ առաջին փուլում կսահմանվեն քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղերի առավելագույն գները, աստիճանաբար գների կարգավորման մեխանիզմը կտարածվի նաև դեղերի այլ խմբերի վրա։