
Վրաստանում չինական կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, այս պահին հետազոտվում է երեք հիվանդ, նրանք մեկուսացված հիվանդասենյակներում են:
Գամկղրելիձեն նշել է, որ Չինաստանում վիրուսով վարակվածների թիվը գնալով աճում է, հենց այս պատճառով Վրաստանում համապատասխան հաստատությունները բոլոր ռեսուրսներն օգտագործում են երկրում կորոնավիրուսը չտարածելու նպատակով:
Նշենք՝ Վրաստանի Առողջապահության նախարարը ևս այսօր հայտարարել է, որ Վրաստանն ունի բոլոր ռեսուրսները կորոնավիրուսը հաղթահարելու համար: