
Վրաստանում կորոնավիրուսով վարակված ևս մեկ պացիենտ է մահացել: Այս մասին քիչ առաջ հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Մահացածը 86-ամյա կին է, ով բուժվում էր ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիորուսի հետևանքով մահացել է 3 մարդ: Մի քանի օր առաջ Համալսարանական հիվանդանոցում մահացան 81 և 73-ամյա պացիենտներ, որոնք բացի կորոնավիրուսից ունեին այլ հիվանդություններ: