Ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 62 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 654 հազար 375-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 104 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 636 հազար 108։
Վարակից մահվան դեպք չի գրանցվել։ Մինչ այս երկրում արձանագրվել է 16 հազար 800 մահվան դեպք:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.35%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.05%, վերջին 7 օրվանը՝ 1.13%: