Վրաստանում հունիսի 8-ի տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 դեպք, ապաքինվել է 9 մարդ:
Փետրվարի 26-ից մինչև այսօր ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 810 դեպք: Ապաքինվել է ընդհանուր առմամբ 683 մարդ:
Ըստ stopcov.ge տվյալների, 2915 մարդ այ պահին գտնվում է կարանտինի ռեժիմում, 237 մարդ` ստացիոնար վերահսկողության ներքո: Վրաստանում կորոնավիրուսից արձանագրվել է 13 մահ: