
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 1 064 մարդ:
Մահացել է ևս 29 մարդ: Պանդեմիայի ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 335 769-ի, մահվան ելքերով` 4569: Միաժամանակ` նախօրեին քովիդ կլինիկաներից դուրս է գրվել 1 135 մարդ: 25 564 թեստ է արվել, 105 500 մարդ պատվաստվել է, 3 613-ը` նախօրեին: Օրվա դրականության ցուցանիշը 4,16% է: Կարանտինում 99 մարդ է, ստացիոնարում` 4261: