
Վրաստանում հոկտեմբերի 9-ի դրությամբ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից 6 մարդ է մահացել, արձանագրվել է վարակման 527, ապաքինման՝ 313 դեպք:
Ընդհանուր առմամբ` փետրվարի 27-ից ի վեր երկրում գրանցվել է 10 752 վարակման դեպք:
Վարակաբանների խոսքով` այսօր մահացածներից 6-ն էլ ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ: Ինչ վերաբերում է վարակման դեպքերին՝ դրանց 190-ը գրանցվել է Աջարիայում, 179-ը՝ Թբիլիսիում: