Վրաստանում նախօրեին 24 358 թեստ է արվել, որոնցից 508-ը դրական է եղել: Թարմացված տվյալները հաղորդում է Stopcov.ge-ն:
913 հոսպիտալացվածների վիճակը շարունակում է ծանր մնալ, 219-ին արհեստական շնչառության սարք է միացված: Պանդեմիայի ողջ ընթացքում դեպքերի ընդհանուր թիվը երկրում 340 838 է:
508 նոր դեպքից 252-ը Թբիլիսիում է
Աջարիայում՝ 61
Իմերեթիում՝ 35
Քվեմո Քարթլիում՝ 42
Շիդա Քարթլիում՝ 20
Գուրիայում՝ 9
Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 48
Կախեթիում՝ 22
Մցխեթա Մթիանեթիում՝ 14
Սամցխե Ջավախքում՝ 3
Ռաճա Լեչխումի և Քվեմո Սվանեթիում՝ 2
Նախօրեին 1 481 ապաքինվել է, ընդհանուր՝ 323 409: Նախօրեին կորոնավիրուսի ստեղծած բարդությունների զոհ է դարձել 17 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 4 699: Երկրում 12 704 ակտիվ դեպք կա, 3 965-ը՝ ստացիոնար բուժման կարիք ունի:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը պաշտոնապես հաստատվել է նախորդ տարվա փետրվարի 26-ին: