
Վրաստանում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են հինգի: Այս մասին տեղեկությունը տեղադրված է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 411: Այստեղից պաշտոնապես բուժված է համարվում 98 պացինետ:
Կարանտինային գոտում է գտնվում 5015 քաղաքացի: Հատուկ ստացիոնար վերահսկողության տակ է 573 պացիենտ:
Ընդհանուր հաշվարկով Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 310 պացիենտ: