
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 549, ապաքինման՝ 268 դեպք:
Մեկ օրում գրանցվել է նաև 4 մահ, բոլորը ուղեկցող հիվանդություններով:
Վարակման դեպքերից 348-ը գրանցվել է Աջարիայում, 99-ը՝ Թբիլիսիում, 1-ը՝ Սամցխե Ջավախեթիում:
Կարանտինային գոտում է գտնվում 5655, հատուկ վերահսկողության ներքո՝ 836 մարդ: