Վրաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը կազմում է 69: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում: Մասնագետների խոսքով, օրվա ընթացքում հնարավոր է առողջացածների թիվը կրկին ավելանա:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 4856 մարդ, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 458 պացիենտ: Վրաստանի քաղաքացիները, որոնց մոտ արտերկրում հաստատվել է կորոնավիրուս, տեղափոխվել են Վրաստան բուժվելու՝ 3-ն են:
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, որոնք զուգահեռ ունեին նաև բազմաթիվ այլ հիվանդություններ:
Վրաստանում վարակվածների թիվը մոտենում է 300-ի. ապրիլի 14-ի տվյալները