
Վրաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը հասավ 39-ի: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված STOPGOV.GE կայքում:
Ապրիլի 6-ի տվյալների համաձայն, երկրում կորոնավիրուսով վարակման 188 դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ: Կարանտինային ռեժիմում է 5056, հատուկ հսկողության տակ՝ 386 մարդ: