
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվեց ևս մեկ մահ: Ընդհանուր առմամբ վարակից մահացածների թիվը հասավ 26-ի: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
«Մահացության ցուցանիշը 0,57% է, այսօր առավոտյան 25 մահ ունեինք, սակայն, ցավոք, Բաթումիում ևս մեկ մահ ավելացավ: Ընդհանուր առմամբ մահացել է 26 հիվանդ: Վերջին 48 ժամվա ընթացքում մահացել է 5 հիվանդ, նրանք բոլորը ամենածանր հիվանդներն էին, որոնք արհեստական շնչառությամբ էին», — ասել է Գամկղրելիձեն:
Նրա խոսքով՝ վերջին մահացողը 70 տարեկան էր, ուներ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: