
Հունիսի 2-ի երեկոյան Վրաստանում կորոնավիրուսով վարակված 13-րդ հիվանդն է մահացել: Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Ըստ Գամկղրելիձեի, մահացածը 76 տարեկան է, Բոլնիսիի շրջանից՝ այսպես կոչված Մուշևանիի կլաստերից:
«Հիվանդն ունեցել է թոքային քրոնիկ հիվանդություն և շնչառական անբավարարություն: Նա գտնվում էր արհեստական շնչառության տակ», — ասել է Գամկղրելիձեն: