
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Թամար Գաբունիան հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման միտումը նվազում է, և համաճարակային իրավիճակը կայուն է:
Ըստ Գաբունիայի, երկրում նոր շտամներ չեն հայտնաբերվել։ Գաբունիան նշել է, որ կորոնավիրուսի վիճակագրությունը կհրապարակվի ամիսը մեկ անգամ:
Գաբունիայի խոսքով, ավելի քան 600 հիվանդ բուժվել է կորոնավիրուսի դեմ «Պաքսլովիդ» դեղահաբով:
«Այս դեղը տրվում է բժշկի՝ հիվանդի վիճակը գնահատելուց հետո: Հիվանդի վիճակն անմիջապես լավանում է, երբ սկսում է բուժումը»,- ասել է Գաբունիան։
Նշենք, որ «Պաքսլովիդ»-ը Վրաստանում հասանելի է մարտի վերջից։ «Պաքսլովիդ»-ը կիրառվում է այն դեպքում, երբ հիվանդն ունի հոսպիտալացման և վիճակի վատթարացման բարձր ռիսկ։