Վերջին 1 օրվա ընթացքում Վրաստանում ևս 1 108 մարդ վարակվել է կորոնավիրուսով:Սա քովիդի դեմ պայքարի օպերատիվ շտաբի պաշտոնական տվյալն է` 23,9 հազար թեստի հիման վրա:
Օրվա դրականության ցուցանիշը հասել է 4,64%-ի, վերջին 2 շաբաթվանը` 3,47%, վերջին շաբաթվանը` 3,89%:
Պանդեմիայի սկզբից մինչ այսօր երկրում վարակվածների ընդհանուր թիվը 371 293 է:
Վերջին օրվա վարակվածների 60%-ը Թբիլիսիում է: Ամենաքիչ դեպքերը Ջավախքում և Գուրիայում են:
Նախօրեին ևս 7 պացիենտ է մահացել` քովիդի հետ կապված բարդություններից: Մահերի ընդհանուր թիվը` 5 421:
Ապաքինվել է 714 մարդ, ընդհանուր` 357 804:
Հուլիսի 6-ի դրությամբ երկրում 11 585 ակտիվ դեպք կա, 3 285-ը ստացիոնար բուժում է ստանում: 691 պացիենտի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 171-ին արհեստական շնչառության ապարատ է միացված:
Մոտ 8 հազար մարդ երկրում ինքնամեկուսացված է: Պատվաստման` գոնե մեկ կուրս անցած քաղաքացիները թիվը երկրում հասել է 289 399-ի: