Հունիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 779 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 347 762 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 30 026 թեստավորում, որից 15527-ը հակամարմինների արագ թեստով, 14 499 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 959 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 331 680 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 23 մարդ, ընդհանուր՝ 4876:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2,59%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.06%, վերջին 7 օրվանը՝ 2.9%: