
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով, Վրաստանում քովիդ 19-ի «Հնդկական շտամի» արդեն 18 դեպք է արձանագրվել: Այս մասին նա խոսել է Առողջապահության նախարարությունում տված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Վարակվածները հիմնականում մեր քաղաքացիներն են, որոնք վերադառնում են այլ երկրներից: Շտամը բավական արագ տարածվում է երիտասարդների շրջանում»,- ասել է նա:
Իմնաձեն նշել է նաև, որ երկրում տարածված է «բրիտանական շտամը», իսկ հիմա սկսվել է նաև «հնդկական շտամի» շրջանառությունը: