Մայիսի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 701: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 7 մարդ: Ընդհանուր հաշվով վարակը երկրում հաղթահարել է 432 մարդ: Կորոնավիրուսից երկրում մահացել է 12 մարդ:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 3890 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 357 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: