
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի «բրիտանական շտամով» վարակման 3 դեպք է հայտնաբերվել:
«Նոր շտամի հետ կապված լուրջ հետազոտություն է ընթանում: Երեք դեպք ունենք հաստատված և դրա հետ կապված կլաստեր՝ 31 անձ, որոնց շրջանակներում ամենայն հավանականությամբ կա մուտացիա անցած շտամ»,- հայտարարել է Գամկղրելիձեն: