
Վրաստանում Կորոնավիրուսի նոր դեպքերի քանակը նախօրեին եղել է 1 219:
Տվյալները 34 հազար թեստից են ստացված։ Օրվա դրականության ցուցանիշը հասել է 3,58%։
Վարակվածնեւրի ընդհանուր թիվը հասել է 294 540-ի։
Նոր դեպքերի կեսը մայրաքաղաքում է։ Աջարիայում ևս վարակվածության բարձր ցուցանիշ է։ Շրջաններից ամենաքիչ դեպքերը Ջավախքում են (4 դեպք)։
Եվս 9 մարդ մահացել է։ Մահերի ընդհանուր թիվը` 3 925։ Ապաքինվել է 301 մարդ (ընդհանուր` 280 132)։
Երկրում 10457 ակտիվ դեպք կա։