Հունվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 780 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 247 805 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 9083 թեստավորում, այդ թվում 4796 հակամարմինների թեստով, 4287 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1608 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 232 993 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 2933:
Կարանտինային գոտում է գտնվում 472 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3659 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 649 պացիենտ: