
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով 3801 մարդ է վարակվել։
Մինչ օրս վարակվածների ընդհանուր թիվը Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տվյալներով 118 690 է։ Վերջին օրվա ընթացքում մահերի թիվը 39 է։ Փետրվարի 26-ից մինչ օրս կորոնավիրուսը 1 124 մարդու մահվան պատճառ է դարձել։
Նախօրեի տվյալներով՝ ապաքինվել է 3200 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը 98 781 է։