Կորոնավիրուսի 3-րդ ալիքը հասել է Վրաստանի բոլոր անկյուններ, սակայն ամենաթեժ կետերը մնում են մայրաքաղաք Թբիլիսին, Աջարիան և Սամեգրելո-Զեմո Սվանեթին` տեղեկացրել է հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավարը:
Ամիրան Գամկղրելիձեն ասում է, որ աճի դինամիկան նկատելի է բոլոր շրջաններում, սակայն սահմանափակումներ չեն նախատեսվում, արվում է ամեն ինչ` «ծանր լոքդաուն»-ից խուսափելու համար, քանի որ դա ծանր փորձություն կլինի ինչպես բնակչության, այնպես էլ երկրի տնտեսության համար:
Ըստ Գամկղրելիձեի`«Պարետային ժամը» էապես նվազեցնում է մարդկանց շարժունակությունը, և դա ազդում է համաճարակաբանական իրավիճակի վրա:
Ըստ երկրի գլխավոր համաճարակաբանի, եթե հանգստյան օրերին ռեստորանները բաց լինեն, իսկ «պարետային ժամ» չլինի, շատ ավելի վարակվածներ կլինեն:
Վրաստանը պատվիրել է Pfizer-ի միլիոն չափաբաժին, սակայն անհայտ է երբ երկիր կհասնի: Վրաստանում պատվաստումը սկսվեց մարտի 15-ին AstraZeneca- ով, մարտի 30-ին` Pfizer-ով: Արդեն պատվաստվել է մոտ 24 հազար մարդ, որոնցից 1403-ը` նախօրեին: