Դեկտեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1731 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 208 638 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4599 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 180 441 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 39 մարդ, ընդհանուր՝ 2094:
Կարանտինային գոտում է գտնվում 481 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 654 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1913 պացիենտ: