
Մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1547-ով: Մահացել է 18 մարդ:
StopCov-ի տվյալով` պանդեմիայի ընթացքում երկրում վարակվածների ընդհանուր թիվը 319 266 է: Միաժամանակ` նախօրեին 1 131 մարդ լքել է քովիդ կլինիկաները, ապաքինվել է ընդհանուր առմամբ 298 807, մահացել 4245 մարդ:
Նախօրեին 25 541 թեստ է արվել, երկրում 54 687 մարդ արդեն պատվաստվել է, 3 089-ը` երեկ: Դրականության օրվա ցուցանիշը դարձել է 6,06%: