
Մայիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 1 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 731: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 4 մարդ: Ընդհանուր հաշվով վարակը երկրում հաղթահարել է 526 մարդ: Կորոնավիրուսից երկրում մահացել է 12 մարդ:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 3076 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 300 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: