
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ քաղաքացիների համար կոմունալ արտոնությունների ծրագիրը կշարունակվի նաև ձմռան ամիսներին։
Այս մասին քիչ առաջ կառավարության նիստին հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։
«Մեր քաղաքացիների ընտանիքների եկամուտների նվազումը և աշխատատեղերի կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշում է ընդունել կոմունալ վճարների աջակցության ծրագիրը շարունակել նաև նոյեմբեր, դեկտմեբեր, հունվար և փետրվար ամիսների ընթացքում։ Ծրագիրը կգործի նույն սկզբունքով, ինչպես նախկինում․ մինչև 200 կվ էլեկտրաէներգիա ու 200 խմ գազ սպառողների կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն կառավարության կողմից»,- հայտարարել է Գախարիան։