
Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ «Ալիք Մեդիա Վրաստանը» դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` էթնիկ փոքրամասնությունների լեզուներով հասանելի ընտրական գործընթացների մասին տեղեկատվություն ստանալու։
ԿԸՀ-ի փոխանցած տեղեկության համաձայն՝ Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում ապրող ընտրողների համար քվեարկության օրը հասանելի կլինի թարգմանված քվեաթերթիկ, ընտրողներիմիասնական ցուցակ, քվեաթերթիկը հայերեն լրացնելու ձև։
Վրաստանում ապրող, հայալեզու ընտրողների համար հասանելի կլինի՝
- վրացերեն-հայերեն քվեաթերթիկներ,
- վրացերեն-հայերեն ընտրողների միասնական ցուցակ,
- քվեաթերթիկը վրացերեն-հայերեն լեզվով լրացնելու ձևը,
- Ընտրություններին մասնակցության պաստառ՝ վրացերեն-հայերեն լեզովով։
ԿԸՀ-ից փոխանցում են, որ էթնիկ փոքրամասնությունների լեզվով է թարգմանվել է «դյուրընթեռնելի ձևաչափով մասնակցության ուղեցույց»։ Հայերեն ուղեցույցին ծանոթանալու համար անցեք հղումով։
Ուղեցույցը պատրաստվել է էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ քվեարկության այժմյա և ավանդական ընթացակարգերի համար: