
«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 29-ին կհիշատակվի 1988 թվականի Սումգայիթի հայ բնակչության ջարդերի տարելիցը։
«Լինելու է նաև ուսանողների կողմից պատրաստված քննարկում՝ Խոջալուի դեպքերի մասին, որտեղ ներկայացվելու են անհերքելի փաստեր, նկարներ և այլ նյութեր», — ասվում է ֆեյսբուք սոցիալական ցանցում ՀԿ-ի կողմից բացված միջոցառման գրառման մեջ: Միջոցառումը կմեկնարկի 16։00-ին, ՀԿ-ի գրասենյակում (Ածկղուրի 4ա)։