Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ հունվարից Վրաստանում բոլոր թոշակառուների կենսաթոշակը կբարձրանա:
70 տարեկան և բարձր թոշակառուների թոշակը բարձրլեռնային բնակավայրերում կկազմի 440 լարի, մյուս շրջաններում՝ 365 լարի։
Վարչապետը նշել է, որ մինչև 70 տարեկանների թոշակը կկազմի 300 լարի, իսկ բարձրլեռնային բնակավայրերում մինչև 70 տարեկաններինը՝ 355 լարի։
«Կենսաթոշակից զատ նախատեսել ենք հաշմանդամների սոցիալական նպաստի կտրուկ բարձրացում՝ 65 լարիով, կավելանա նաև այլ կատեգորիայի հաշմանդամների նպաստը»,- ասել է Ղարիբաշվիլին։