
Վրաստանում կընտրեն հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար։ Հրապարակվել է Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի ընտրության մրցույթին մասնակցելու պայմանների մասին տեղեկատվությունը։
Մասնակցել կարող է քրեական անցյալ չունեցող Վրաստանի քաղաքացին, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և արդարադատության կամ իրավապահ մարմիններում կամ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատելու առնվազն 5 տարվա փորձ, մասնագիտական և բարոյական բարձր համբավ։
Մրցույթը բաղկացած է երկու փուլից՝ հայտերի ընտրություն և հարցազրույց։
Մրցույթի մասնակցության փաստաթղթերը կընդունվեն 2023 թվականի հունվարի 11-ից մինչև հունվարի 25-ը՝ Հանրային ծառայության բյուրոյի կողմից կառավարվող կայքի միջոցով (www.hr.gov.ge):