
Վրաստանի կաթ և կաթնամթերք արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կախաբեր Կոնիաշվիլիի խոսքով, Վրաստանում կաթնամթերքի գներն ավելացել են, որի պատճառը համաշխարհային շուկայում կաթի փոշու գնի բարձրացումն ու լարիի արժեզրկումն է:
Կոնիաշվիլին հայտարարել է, որ վրացական շուկայում կաթի դեֆիցիտի խնդիր կա, հետևաբար, երկիրը կաթի փոշի է ներկրում, իսկ լարիի արժեզրկումից ելնելով՝ այս հումքի և, հետևաբար, արտադրանքի գինը բարձրացել է:
«Քանի որ այսօր կաթի դեֆիցիտ ունենք, ներկրում ենք կաթի փոշի: Համաշխարհային շուկայում կաթի փոշու գինը բարձրացել է և հատկապես, լարիի արժեզրկման պայմաններում սա ավելի է զգացվում: Ցավալի իրականություն է, որից չենք փախչի, քանի որ կաթի տոտալ դեֆիցիտ ունենք»,- հայտարարել է Կոխնիաշվիլին: