Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության թարմացված (Geostat) տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 1,241 մլրդ դոլար:
Տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 2,1 անգամ ավելի է 2020 թվականի համապատասխան ցուցանիշից:
2021 թվականին Վրաստանում խոշորագույն ներդրող երկրներն են՝
- Միացյալ Թագավորություն՝ 603,6 մլն դոլար,
- Նիդեռլանդներ՝ 138,3 մլն դոլար,
- Թուրքիա՝ 100 մլն դոլար,
- Չեխիա՝ 80,8 մլն դոլար,
- Ռուսաստան՝ 75,5 մլն դոլար,
- Գերմանիա՝ 36,2 մլն դոլար,
- Լյուքսեմբուրգ՝ 34,9 մլն դոլար,
- Սեյշելներ՝ 29,9 մլն դոլար,
- Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 28,3 մլն դոլար,
- Այլ երկրներ՝ 114,3 մլն դոլար:
2021 թվականին երկու խոշորագույն ոլորտների մասնաբաժինը (օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով) կազմել է 52,4 տոկոս։ Անցյալ տարի ներդրումների ամենամեծ ծավալը կատարվել է ֆինանսական հատվածում՝ 465,3 մլն դոլար: Երկրորդ տեղում էներգետիկան է՝ 185,9 մլն դոլար, երրորդը վերամշակող արդյունաբերությունն է՝ 133,3 մլն դոլար։
Անցյալ տարի անշարժ գույքի ոլորտում կատարվել են 110,1 մլն դոլարի ուղղակի օտարերկրյա ներդրումներ, առողջապահության և սոցիալական ծառայությունների ոլորտում՝ 26,8 մլն դոլար, գյուղատնտեսության և ձկնորսության ոլորտում՝ 1,9 մլն դոլար, իսկ այլ ոլորտներում՝ 318,6 մլն դոլար։