EastFruit-Վրաստան տեղեկատվական-վերլուծական ընկերության տվյալներով, Վրաստանում կարտոֆիլի գները կայունացել են:
Ըստ EastFruit-Վրաստան-ի վերլուծաբանների՝ կարտոֆիլի գները բարձրացել են սեպտեմբերին, երբ երկար երաշտներից հետո պարզ դարձավ, որ Սամցխե-Ջավախեթիում մեծ բերք չի լինի։ Նրանց տվյալնելով, շուկան կայունացել է ներմուծման միջոցով։
Տվյալների համաձայն, արդեն մի քանի շաբաթ է՝ կարտոֆիլի մեկ կիլոգրամն արժե միջինը 1,80 լարի։ Ըստ վերլուծաբանների՝ գների աճը կասեցվել է ներմուծման շնորհիվ։
«2022 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ներմուծման ծավալը կազմել է 2,2 հազար տոննա, ինչը առավելագույնն է վերջին 5 տարվա ընթացքում։ Հիմնական ներմուծող երկրներն են Ռուսաստանը և Բելառուսը։
Չնայած այն հանգամանքին, որ կարտոֆիլն այլևս չի թանկանում, այնուամենայնիվ գները մնացին բարձր շեմին։ Օրինակ՝ անցած տարվա այս ժամանակահատվածում կարտոֆիլի մեկ կիլոգրամի միջին գինը 1,10 լարի էր, իսկ այս տարի այս գինը 63 տոկոսով բարձր է»,- նշված է վերլութության մեջ: