Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ահազանգում է «կապիկի ծաղիկի» նոր սպառնալիքի մասին։
ԱՀԿ-ն նշում է, որ աշխարհը բախվում է դժվարին մարտահրավերների, ինչպիսիք են Covid-19-ը, Ուկրաինայում ընթացող պատերազմը և «կապիկի ծաղիկը»:
BBC-ի հաղորդմամբ՝ «կապիկի ծաղիկի» վիրուսը գրանցվել է Աֆրիկյան մայրցամաքից դուրս գտնվող 15 երկրներում, այդ թվում՝ ավելի քան 80 դեպք Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Իսրայելում:
«Կապիկի ծաղիկը» տարածված է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում։ Ինչպես հայտնի է, վիրուսի փոխանցումը մարդկանց միջև հեշտ չէ, հիվանդությունը շատ դեպքերում միջին ծանրության է։
BBC-ի փոխանցմամբ՝ վարակվածների մեծ մասը վիրուսը փոխանցում է մի քանի շաբաթվա ընթացքում։
Մեծ Բրիտանիայի առողջապահության պաշտոնյաները կոչ են արել վարակվածներին երեք շաբաթով մեկուսացնել, իսկ Բելգիան դարձավ առաջին երկիրը, որը եռշաբաթյա պարտադիր կարանտին է սահմանել վարակվածների համար։
Նշենք, որ Վրաստանում «կապիկի ծաղիկի» վարակման դեպք չի գրանցվել:
Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:
Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:
Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։
Հայտնի է, որ «կապիկի ծաղիկի» փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ մասնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է «կապիկի ծաղիկի» արդյունավետ կանխարգելումը:
«Կապիկի ծաղիկի» մահվան դեպք չի գրանցվել: «Կապիկի ծաղիկով» մարդու հիվանդության առաջին դեպքը նկատվել է 1970 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։