Այս տարի նիդերլանդական տերմինալների խոշոր օպերատոր IPM Terminals ընկերությունը Վրաստանում կանցկացնի Սև և Կասպից ծովերի նավահանգիստների և նավագնացության միջազգային համաժողով։ Այն տեղի կունենա ապրիլի 6-ին և 7-ին, Փոթի քաղաքում, Paragraph հյուրանոցում։
Երկօրյա միջոցառմանը կմասնակցեն տրանսպորտի և լոգիստիկայի աշխարհի 10-ից ավելի երկրների 25 ներկայացուցիչներ, ովքեր կքննարկեն այս ասպարեզի ընթացիկ խնդիրներն ու մարտահրավերները, այդ թվում՝ համաշխարհային և տարածաշրջանային առևտրի և լոգիստիկայի ներդրումները։
Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 150 պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են լոգիստիկ բեռնափոխադրումները, համապատասխան սարքավորումների արտադրությունը և ենթակառուցվածքների ոլորտը։
Համաժողովին զուգահեռ կանցկացվի ցուցահանդես, որտեղ մասնակից ընկերությունները կներկայացնեն իրենց ծառայություններն ու առաջարկները։
Միջազգային համաժողովն այս տարի տեղի է ունենում երկրորդ անգամ, անցյալ տարի այն կայացել է Թուրքիայում։