
Ռուսթավի 2-ի պատվերով Edison Research միջազգային կազմակերպությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ հետազոտություն է իրականացրել, որի համաձայն, Վրաստանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կլինի:
«Լինելու է արդյոք երկրորդ փուլ հարցին», հարցվածների 44 տոկոսը պատասխանել է այո, 24 տոկոսը՝ ոչ, 32 տոկոսը` չգիտի:
Հարցումներն անցկացվել են 3 հազար քաղաքացու շրջանում, արդյունքների անճշտությունը 2 տոկոս է կազմում: