
Թբիլիսիի Վազիանի ռազմաբազայում սեպտեմբերի 7-ից 18-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի՝ «Արժանի գործընկեր 2020» զորավարժությունները:
Ընդհանուր առմամբ՝ այս տարի զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 2700 զինվորական Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և Ֆրանսիայից: Վրաստանի Պաշտպանության ուժերի զրահատեխնիկայի և հրետանային համակարգերի հետ մեկտեղ ներգրավվելու են նաև ամերիկյան ավիացիան և զրահատեխնիկան:
Զորվարժություններն ուղղված են Վրաստանի, ԱՄՆ-ի և գործընկեր երկրների զինված ուժերի պատրաստվածության և փոխգործունակության բարձրացմանը, ինչպես նաև սևծովյան կայուն և անվտանգ տարածաշրջանի պահպանմանը նպաստելուն: Noble Partner-ի նպատակը կայունության, ինչպես նաև պաշտպանողական և հարձակողական հմտությունների զարգացումն է:
Զորավարժությունների նպատակն է նաև ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը: