
Վրաստանում 2017 թվականին 2016-ի համեմատ կանանց միջին ամսական անվանական աշխատավարձը ավելացել է 5,3, տղամարդկանցը՝ 7,2 տոկոսով։ Այդպիսով կանանց միջին աշխատավարձը կազմում է 770 լարի, իսկ տղամարդկանցը՝ 1 197 լարի: Այս մասին ասված է Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության հրապարակած զեկույցում:
Վիճակագրության համաձայն, կանանց միջին աշխատավարձը տղամարդկանցից ցածր է 35%-ով: Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում գերազանցում է կանանց աշխատավարձին: