Ըստ Վրաստանի աշխատանքային օրենսգրքի, գործատուն պարտավոր է նույն աշխատանքի դիմաց հավասար վարձատրել կանանց և տղամարդկանց։ Չնայած իրականացված փոփոխություններին՝ Վրաստանում կանանց և տղամարդկանց աշխատավարձի չափերը դեռևս զգալիորեն տարբերվում են միմյանցից։
Վրաստանում տարբեր ոլորտներում զբաղված տղամարդկանց միջին ամսական աշխատավարձը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմում է 2343,2 լարի (մոտ 853 դոլար, իսկ կանանցը՝ 1540 լարի (561 դոլար)։ Նշենք նաև, որ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց աշխատավարձերի չափերը վերջին տասը տարիների ընթացքում աճել են, թեև դրանց հավասարեցումը մինչ օրս չի իրականացվել։
Հատկանշական է, որ կանանց և տղամարդկանց աշխատավարձերի չափերի տարբերությունն առավել նկատելի է ֆինանսական և ապահովագրական ոլորտում, մեծ տարբերություն է նկատվում տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում ևս: