Վրաստանի վիճակագրության ազգային կենտրոն Geostat-ի տվյալների համաձայն՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա տվյալների համեմատ նվազել է 2,5 տոկոսով (29,6 լարիով) և կազմել 1 150 լարի:
Մասնավորապես, ըստ Geostat-ի, 2020թ երկրորդ եռամսյակում նախորդ տարվա համեմատ աշխատավարձերը նվազել են ոլորտների մեծ մասի դեպքում: Համեմատաբար ավելի բարձր աշխատավարձ արձանագրվել է հետևյալ ոլորտներում՝ ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 2 040,9 լարի (նվազել է 14,7 տոկոսով), տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 1 932,8 լարի (աճել է 7,0 տոկոսով), մասնագիտական, գիտական և տեխնիկական ոլորտ՝ 1 786,9 լարի (նվազել է 6,0 տոկոսվ), շինարարություն՝ 1 621,4 լարի (նվազել է 8,5 տոկոսով):
Ինչ վերաբերում է գենդերային տեսանկյունից աշխատավարձերի բաշխմանը, տրված ժամանակահատվածում կանանց միջին աշխատավարձը կազմել է 924,2 լարի, տղամարդկանցը՝ 1 352,4 լարի: Աշխատավարձերի տարեկան աճը կանանց դեպքում կազմել է 10,7 լարի, իսկ տղամարդկանց դեպքում գրանցվել է նվազում՝ 67,4 լարիով: Գործունեության գրեթե բոլոր ոլորտներում տղամարդկանց աշխատավարձն ավելի բարձր է, քան կանանցը: