
Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Մայիսի 26-27-ը օդի ջերմաստիճանը ցածրադիր և բարձրադիր գոտիներում կկազմի +21, +26 աստիճան: Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Մայիսի 28-ին օդի ջերմաստիճանը ցածրադիր և բարձրադիր գոտիներում կկազմի +25, +30 աստիճան, իսկ մայիսի 29-31-ը տեղ տեղ հնարավոր է 30 աստիճանից բարձր:
Բարձր ջերմային ֆոնին միայն առանձին շրջաններում է սպասվում կարճատև անձրև և ամպրոպ։
Թբիլիսիում մինչև հունիսի 1-ը կդիտվի տաք և անամպ երկինք։ Օդի ջերմաստիճանը մայիսի 26-27-ը կլինի +24, +26 աստիճան տաքություն, մայիսի 28-ին՝ +26, +28 աստիճան տաքություն, իսկ մայիսի 29-31-ը սպասվում է +29, +31 աստիճան տաքություն: