
Թբիլիսիի քաղաքային դատարանը ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքով Վրաստանի վեց և Թուրքիայի մեկ քաղաքացու դատապարտել է ազատազրկման։ Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Արսեն Կալատոզիշվիլին։
Ի դեպ, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) մայիսի 17-ին հայտարարել է, որ ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները։
Ըստ ՊԱԾ-ի՝ հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է միաժամանակ չորս վայրում, ձերբակալվել է Վրաստանի 6 քաղաքացի։